Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Հաստատվել են բուհերի հեռակա ուսուցման տեղերը

Հաստատվել են բուհերի հեռակա ուսուցման տեղերը
31.07.2015 | 16:57

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի հրամանով հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015 թվականի հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկն ըստ բուհերի, ընդունելության քննությունների և տեղերի:

Համաձայն նախարարի հրամանի՝ հեռակա ուսուցման համար ուսման վարձի չափը սահմանվել է առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված վարձի սահմաններում, իսկ մանկավարժական մասնագիտություններով նպատակային տեղերում ընդունվողների համար՝ 50 հազար դրամից ոչ ավելի:
Ընդունելության քննությունների առարկայական ծրագրերի ու գիտելիքների գնահատման չափանիշների համար հիմք է ընդունվել 2015թ. առկա ուսուցման ընդունելության քննությունների առարկայական ծրագրերն ու գիտելիքների գնահատման չափանիշները։

Դիտվել է՝ 1204

Մեկնաբանություններ